1471 դիտում
12:14 21-12-2023
6 ամսով արգելվեց ՀՀ-ից սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, նաև որոշ ապրանքների արտահանումը
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում որոշեց Հայաստանից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր (6 ամիս) արգելք կիրառել:
Խոսքը սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների արտահանման արգելքի մասին է:
Նման արգելք կիրառվում է դեռեւս 2022-ից, որից հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021 թվականին միայն պողպատի ձուլագլանվածքների արտադրության ծավալը կազմել է ավելի քան 115.2 հազ. տոննա, ինչը 2020 թվականի նկատմամբ աճել է 8.4 անգամ, իսկ 2022թ․ այդ արտադրանքը կազմել է ավելի քան 119.6 հազ. տոննա, ինչը 2021թ.-ի նկատմամբ ավելի է 3.9 %-ով, իսկ պողպատե խողովակների, սնամեջ տրամատների և դրանց կցամասերի արտադրության ծավալները 2023թ. առաջին կիսամյակում աճել է շուրջ 56%-ով, կազմելով 52.2 հազ. տ.։
2023թ. հունվար-օգոստոս ամիսներին պողպատե խողովակների, սնամեջ տրամատների և դրանց կցամասերի արտադրության ծավալներն աճել է շուրջ 58%-ով, կազմելով 52.2 հազ. տ., իսկ շինարարական ամրանների արտադրությունը՝ 17.2%-ով, կազմելով 68.2հազ. տ.։
Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2023 թվականին կատարվել են ներդրումներ մետալուրգիական արդյունաբերության մեջ (այդ թվում՝ օտարերկրյա)։
Մասնավորապես՝
«Ասեդլ» ընկերությունը նախատեսում է արտադրել ալյումինե պրոֆիլներ, ինչը կնպաստի ներմուծման փոխարինմանը, ընդլայնվում է Չարենցավանի «Ձուլակենտրոն» և Երևանի «Էդմետ»ընկերությունների արտադրանքի տեսականին, ավելացվում են «Ասկե գրուպ» ընկերության հզորությունները,
«Տաշիր գրուպ» ընկերության կողմից արտադրվում են էլ.լարեր, իսկ օգտագործելով այդ լարերը, նաև՝ տրանսֆորմատորներ։Ընկերության կողմից կառուցվում է նոր մետալուրգիական գործարան։
իրանական ներդրողների կողմից ընդլայնվում է Քարակերտի քարաձուլական գործարանի տեսականին, որի արդյունքում մետաղի ջարդոնից կարտադրվեն շինարարական ամրաններ և լարեր։
Ըստ մեր կանխատեսումների, վերը նշված ծրագրերով ընդհանուր ներդրումները կկազմեն մինչև 100 մլն դոլար, որի արդյունքում կստեղծվի 550-750 նոր աշխատատեղ, տեղի կունենա սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման ծավալների աճ՝ 65-70%-ով, հասցնելով ջարդոնի սպառման տարեկան քանակը մինչև 250 հազար տոննայի։

Նմանատիպ նյութեր
22420 դիտում
12:59 20-01-2022
Կառավարությունը 6 ամսով արգելեց գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը Հայաստանից
1894 դիտում
10:19 23-12-2021
Գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կերկարաձգվի. «Ժողովուրդ»
1593 դիտում
13:38 16-01-2021
Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ
Այս բաժնից
730 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
838 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
586 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին