211652_close_icon
views-count1252 դիտում article-date 10:47 21-12-2023

Մեսսիի՝ ԱԱ-2022-ի եզրափակչի մարզաշապիկը բաժին է հասել Նադալին

Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին է նվիրել այն մարզաշապիկը, որով ինքն անցկացրել է ԱԱ-2022-ի եզրափակիչ հանդիպումը։

Այն արդեն ցուցադրված է «Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթողի թանգարանում, ինչի մասին հայտնում է Նադալի ակադեմիայի պաշտոնական էջը X սոցիալական ցանցում:

Մեսսին մարզաշապիկի վրա գրել է. «Ռաֆային՝ սիրով և հիացմունքով»։

ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինան հաղթել է Ֆրանսիային (11-մետրանոցներով՝ 3:3, 4:2): Մեսսին վճռորոշ խաղում երկու գոլ է խփել, ինչպես նաև իրացրել է հետխաղյա 11 մետրանոցներից մեկը։ Նա առաջին անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Նմանատիպ նյութեր