1117 դիտում
23:30 19-12-2023
Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի հայտարարությունը. Փաշինյան
Ես ՌԴ արտաքին գործերի նախարարութայնը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու կարդալ մինչև 8-րդ կետը ներառյալ։
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծամասամբ Հայաստանի պատճառով չեն կատարվել։
«Դեռ 9-րդ կետը դնենք մի կողմ, դեռ մինչև 8-րդ կետը թող կարդան՝ տեսնենք, թե ով ինչ պարտավորություն չի կատարել։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ հայության վրա հարձակվի, իսկ այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում մնա՞ն», - նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հարկավոր է կարդալ այդ հայտարարությունն ու տեսնել, թե դրան առնչվող տարածքում ինչ է կատարվում։
«Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մենք չենք ջրել, մեր ստորագրությունն այնտեղ կա», - հավելեց նա։

Նմանատիպ նյութեր
26177 դիտում
13:22 23-04-2018
Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի. ԱԱԾ տնօրեն
2824 դիտում
21:03 20-08-2014
Շակիրան և Պիկեն սառույցով են միմյանց «ջրել». տեսանյութ
Այս բաժնից
601 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
622 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները