27828 դիտում
19:26 17-12-2023
Խոշոր ավտովթար` Արմավիրի մարզում․ բախվել են Chevrolet-ը, Nissan Tida-ն և Honda-ն․ վերջինը հայտնվել է ձորում. կան վիրավորներ․ պարեկների օպերատիվ աշխատանքը տվեց իր արդյունքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Էդմոնդ Ո․-ի վարած Honda մակնիշի, ՌԴ քաղաքացի, 46-ամյա Արամ Թ․-ի վարած Chevrolet մակնիշի և Երևանի բնակիչ, 28-ամյա Տիգրան Ս․-ի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդն ու Honda-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքրքրասեր վարորդներին դեպքի վայրից հեռացրել ու ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Սերգո Համբոյանն ու կրտսեր պարեկ Էրիկ Սահակյանը։ Նրանց աշխատանքի շնորհիվ խցանումը րոպեների ընթացքում բացվեց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը։
Վթարի մասին Ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։