211652_close_icon
views-count1237 դիտում article-date 21:55 16-12-2023

ԱՄԿ գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն կայցելի Հայաստան

Դեկտեմբերի 18-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աշխատանքի միջազգային համաժողով՝ «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան կայցելի Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն, հայտնում են ԱՍՀ նախարարությունից։ 

Համաժողովին կմասնակցեն մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ ու սոցիալական գործընկերներ, որոնք հնարավորություն կունենան քննարկել համաշխարհային, տարածաշրջանային և ազգային աշխատաշուկաների մարտահրավերներն ու հնարավորությունները։

Համաժողովի բանախոսների, պանելային քննարկումների և այլնի մասին տեղեկատվությունը՝ կայքէջում՝ https://speakers.mlsa.am/

Նմանատիպ նյութեր