1030 դիտում
20:10 16-12-2023
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԼՂ քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների համար կազմակերպված խորհրդատվական հանդիպմանը
Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների համար դեկտեմբերի 16-ին Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել է խորհրդատվական հանդիպում, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից․
«Ներկայացվել են ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների և մասնագետների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու համար ստեղծված հնարավորությունները, ընդունված իրավական կարգավորումները։
Մասնավորապես՝ կատարվել են փոփոխություններ 3 օրենքում՝ հնարավորություն ստեղծելով, որ ԼՂ կազմակերպությունները պարզ ընթացակարգով ստանան իրավաբանական և հարկային գրանցում, ապա դիմեն Քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի ճանաչման համար։
«Հասկանալով՝ կազմակերպությունների հիմնական մասն ինչ դժվարությունների է առերեսվում՝ պատրաստ ենք քննարկել աջակցության հատուկ գործիքակազմ կիրառելու հնարավորությունը և լսել ձեր տեսակետը՝ նախատեսելով կարգավորումներ, որպեսզի առաջիկայում ձեր գործունեությունը սահուն ընթանա։ Ակնկալում ենք, որ ճանաչելով ԼՂ ձեր գործընկերներին, նրանց մասնագիտական կարողությունները՝ համախմբվելով կձևավորեք անհրաժեշտ մարդկային ներուժը, որը կկարողանա ժամանակին ու որակով իրականացնել շինարարական պատվերները»,-դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ընդգծել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Անդրադառնալով Հայաստանում ընթացող մեծածավալ շինարարությանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդգծել է, որ փորձ է արվում ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ԼՂ գործընկերները հնարավորինս շուտ կարողանան ներգրավվել քաղաքաշինական ծրագրերում․ «Չափազանց կարևորում ենք ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների ներգրավումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված տարբեր նշանակության օբյեկտների նախագծման և շինարարական ծրագրերում։ Մեծ սպասելիքներ ունենք մեր հետագա համագործակցությունից»։
Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները ներկաներին ծանոթացրել են գործող ընթացակարգերին, արդիականացված նորմերին, կոմիտեի կայքում հրապարակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգներին, դպրոցաշինության հետ կապված գնումների կազմակերպման վերջին փոփոխություններին։ Նրանք պատասխանել են նաև ներկաներին հուզող հարցերին։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առաջարկել է կարճ ժամանակ անց կազմակերպել հանդիպում՝ քննարկելու կազմակերպությունների գործունեությունը վերսկսելու ընթացքում առաջացած հարցերը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները հետևողականորեն կաջակցեն բոլոր դիմողներին և հետամուտ կլինեն խնդիրների վերհանմանը։ Միաժամանակ կկազմակերպվեն քննարկումներ Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության հետ՝ հետագա կարգավորումները նախանշելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
1080 դիտում
18:54 07-06-2022
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հերթական նիստը. քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցեր
1719 դիտում
14:44 14-03-2019
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերության նախարարների հանդիպմանը
Այս բաժնից
565 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1270 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1117 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը