211652_close_icon

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

views-count919 դիտում article-date 20:30 13-12-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․

«Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:15-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Տավուշի, Սպիտակի և Իջևանի տարածաշրջաններում՝ անձրև։

Դիլիջանի ոլորաններում և Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր