211652_close_icon
views-count1012 դիտում article-date 18:35 13-12-2023

Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա ականավոր գործիչ Բաբկեն Արարքցյանի մահվան մասին։

Նրա դերակատարությունը մեծ է մեր պետության կյանքում՝ թե՛ որպես Ղարաբաղյան շարժման հիմքերում կանգնած պետական գործիչ, թե՛ որպես Գերագույն Խորհրդի, այնուհետև՝ առաջին գումարման Ազգային Ժողովի նախագահ։

Պարոն Արարքցյանը սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ, ով իր անուրանալի ավանդն ունի մեր պետականության կայացման գործում:

Ցավակցում եմ Արարքցյանների ընտանիքին և բարեկամներին»։

Նմանատիպ նյութեր