211652_close_icon
views-count1927 դիտում article-date 23:04 31-03-2021

Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադևոսյանների ընտանիքին՝ Արկադի Տեր -Թադևոսյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնել են երկրորդ նախագահի գրասենյակից։

Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մարտի 31–ին մահացել է Արցախի հերոս, լեգենդար Արկադի Տեր -Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել օրեր առաջ ծանր վիճակում։

Գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը Շուշիի ազատագրման ռազմական գործողության լեգենդար հրամանատարն էր։ Նա ծնվել էր 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում, ավարտել Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։

Նմանատիպ նյութեր