991 դիտում
12:47 13-12-2023
Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է հայ զինծառայողներին վերադարձնելու պարտավորությունից․ Սարգիս Խանդանյան
Գերիների վերադարձի հետ կապված չէի ցանկանա ժամկետ, օրեր նշել։
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ըստ նրա, սակայն, տրամաբանությունը, ընկալումը այն է, որ մոտ ժամանակահատվածում պետք է տեղի ունենա գործընթացը և որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվում է իր պայմանավորվածությունից։
«Ի վերջո, դա գրավոր ստանձնած պարտավորություն է։ Ենթադրում եմ, որ կազմակերպչական խնդիր է 32 գերիների վերադարձը։ Պետք է ակնկալել, որ մոտակա ժամանակահատվածում դա տեղի կունենա, ուղղակի, հաշվի առնելով հարցի զգայունությունը, չէի ցանկանա շատ մանրամասներ քննարկել հրապարակայնորեն»,- կարծիք հայտնեց իշխանական պատգամավորը։
Հիշեցնենք, որ Հայաստանում գտնվող 2 Ադրբեջանի քաղաքացիների դիմաց 32 հայ զինծառայողների ազատ արձակման մասին Երևանի ու Բաքվի համատեղ հայտարարությունից օրեր անց, սակայն, գերիների վերադարձի մասին որևէ հստակ տեղեկություն չկա։
Ավելի վաղ Սարգիս Խանդանյանն ասել էր, թե նրանց վերադարձը ժամերի, օրերի հարց է։

Նմանատիպ նյութեր
844 դիտում
13:16 28-02-2024
Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ, հետ է կանգնում պայմանագրի համաձայնեցված կետերից․ Սարգիս Խանդանյան
1072 դիտում
13:07 08-12-2023
Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է, այն տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին․ Սարգիս Խանդանյան
Այս բաժնից
574 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան