Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է, այն տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին․ Սարգիս Խանդանյան
Գերիների վերադարձը պետք է տեղի ունենա մոտակա ժամանակահատվածում՝ ժամերի կամ օրերի հարց է։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նա նշեց, որ գերիների հանձնումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է տեղի ունենալու։
Խանդանյանը հաստատեց, որ գերիների փոխանակման շրջանակում ադրբեջանական կողմին է փոխանցվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահնորդին սպանած և ՀՀ-ում ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայողին։
«Մինչև նրանք չհատեն ՀՀ սահմանը, խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ չշրջանառել անուններ, քանի որ դա կարող է ծանր լինել գերիների հարազատների համար»,- զգուշացրեց նա։
Ըստ Խանդանյանի՝ տեղի ունեցածը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը երկկողմ գործընթացի շրջանակներում է եղել:
Պատգամավորի խոսքով՝ հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկա․բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմերի միջև:
Հիշեցնենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։