1069 դիտում
23:31 12-12-2023
Վահագն Խաչատուրյանը Արգենտինայում ՀՀ դեսպանատանը ընդունել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի ներկայացուցիչներին
Արգենտինա կատարած այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամներին՝ վերջինիս նախագահ Գիժերմո Անդրադային:
Հանդիպման ընթացքում բարձր են գնահատվել երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները, կարևորվել խորհրդարանական դիվանագիտության դերը և այս համատեքստում անդրադարձ է կատարվել ընթացիկ տարվա մայիսին արգենտինացի խորհրդարանականների Հայաստան կատարած այցի նշանակությանը:
Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները՝ մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, նորարարության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում:
Հանրապետության նախագահն իր խոսքում արգենտինացի խորհրդարանականներին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակի ու առկա մարտահրավերների վերաբերյալ մանրամասներ:
Այս համատեքստում նախագահը անդրադարձել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի դիրքորոշմանը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին: Այս կապակցությամբ խորհրդարանականներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել այս ուղղությամբ Հայաստանի ջանքերին:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է տարբեր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև գործարար շփումների ակտիվացման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր
2512 դիտում
19:44 19-05-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը բացված սգո մատյանում
877 դիտում
14:51 10-02-2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Հայաստանում Սիրիայի դեսպանատանը բացված սգո մատյանում
Այս բաժնից
580 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
859 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
496 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան