211652_close_icon
views-count901 դիտում article-date 12:22 10-12-2023

Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ 

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 11-ի ժամը 05:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկի երթևեկությունը: 

Վաղը՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 12-ի ժամը 05:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ հատվածի երթևեկությունը:

Նմանատիպ նյութեր