Հունվարի 18-ին, լուսատուների փոխարինման աշխատանքներով պայմանավորված, Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն
2025թ. հունվարի 18-ին՝ ժամը 10:00 -14:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խանջյան փողոցից թունելով դեպի Հերացի փողոց (Գետառի նորակառույց ճանապարհ) և հունվարի 18-ին՝ ժամը14:00 -18:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Հերացի փողոցից թունելով դեպի Խանջյան փողոց երթևեկելի ճանապարհահատվածներում կատարվելու են լուսատուների փոխարինման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: