211652_close_icon
views-count2491 դիտում article-date 20:24 08-12-2023

ԵՊՀ-ն վերածվել է մեծ ավտոկայանատեղիի, միգուցե` գարաժի․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵՊՀ-ն վերածվել է մեծ ավտոկայանատեղիի, միգուցե` գարաժի:

Ուրեմն, ԵՊՀ-ի կից տարածքն այլևս վճարովի ավտոկայանատեղի է: Այնտեղ ժամը 15:00-ից մինչև 08:00 որոշակի գումարի դիմաց կարող է կայանվել ցանկացած ավտոմեքենա: Կայանման ամսական վճարը կազմում է 20000 ՀՀ դրամ: Տարեկան հատուկ վճար սահմանված չէ, ինչը նշանակում է, որ այն կկազմի 240000 ՀՀ դրամ: Ավտոկայանատեղիի աշխատանքներն իրականացնում է Lucky Parking-ը, որն ունի ցուցանակ, հեռախոսահամարներ, սակայն ցուցանակի վրա չկա իրավաբանական հասցե, ՀՎՀՀ և հարկային այլ տեղեկություններ:

ԵՊՀ անվտանգության աշխատակիցն ասում է, որ ԵՊՀ-ն ավտոկայանատեղիի կազմակերպման հետ առնչություն չունի: Վերջինիս կարծիքով, Lucky Parking-ը փոխկապակցված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Դե, ինչ: Շնորհավորում եմ, ԵՊՀ-ն նոր բիզնես է հիմնել:

Չմոռանամ նշել, որ, ըստ Lucky Parking-ի, վերջինս գործունեություն է իրականացնում ոչ թե ԵՊՀ-ում, այլ` ՊԵՀ-ում: Ըստ երևույթին, այդպես են գրել ՊԵԿ-ին, կներեք, ԿԵՊ-ն ապակողմնորոշելու համար:

ՀԳ. Իսկ, թե ինչ է նշանակում Lucky Parking, ովքեր են դրա տերերն ու վերջիններիս հետ փոխկապակցված անձինք, կպարզվի տեսանելի ապագայում»:

Նմանատիպ նյութեր