211652_close_icon
views-count1093 դիտում article-date 17:28 08-12-2023

ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում 2023 թ.
դեկտեմբերի 5-ից սկսվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական
օգտագործման համար Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային
դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացը:

Գործընթացն ընթանում է բնականոն հունով, դեկտեմբերի 8-ի դրությամբ արդեն իսկ մաքսային ձևակերպում է
ստացել մոտ 700 ժամանակավոր ներմուծված ավտոմեքենա: Ներկա պահին շահառուների կողմից պետական բյուջե
է վճարվել մոտ 1 միլիարդ ՀՀ դրամ:

Կոմիտեն հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման գծով
պետական աջակցության ծրագրից շահառուները կարող են օգտվել դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած
ժամանակահատվածում՝ մաքսազերծելով տրանսպորտային միջոցները Հյուսիսային մաքսատուն-վարչությունում,
երկուշաբթիից-շաբաթ, ժամը` 08:30-19:00-ն:

Հավելյալ հերթերից և կուտակումներից խուսափելու, ինչպես նաև Հյուսիսային մաքսատուն-վարչությունում
պատշաճ և արագ սպասարկում ապահովելու նպատակով ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին մաքսային
ձևակերպումներն իրականացնել հնարավորինս շուտ և ժամանակին՝ գործընթացը չթողնելով սահմանված ժամկետի
վերջին օրերին:

Նմանատիպ նյութեր