2515 դիտում
21:56 07-12-2023
Հանվի՛, հլը էս գժին նայի…հրելո՞ւն ես սովոր, հրեմ, ընկնես, որ ֆայմե՞ս. դրվագներ թիվ 94 մանկապարտեզից. aravot.am
Aravot.am-ը ներկայացնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզի ավագ խմբի առօրյայից մի քանի դրվագ: Ինչու ենք որոշել ներկայացնել, որովհետեւ այս խմբի դաստիարակի մոտեցումներն ու աշխատանքային մեթոդները, մեր համոզմամբ, իսկական վարպետության դաս կարող են լինել բոլոր մանկավարժների համար:
Դաստիարակի այս մոտեցումներին ծանոթ են երեխաների շահերի պաշտպանությամբ «մտահոգ» պետական կառույցների համապատասխան բաժինների ղեկավարները՝ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը, վարչական շրջանի կրթության բաժնի պետը: Նրանք այս կոնկրետ դեպքերով արձանագրել են հակամանկավարժական գործունեություն, եզրահանգել, որ մանկավարժը պետք է աշխատանքից անհապաղ հեռացվի:
Իսկ ինչ է տվել այդ արձանագրումը. գործնականում՝ ոչինչ:
Ներկայացնենք ընթացակարգը. որպեսզի մանկավարժը աշխատանքից ազատվի հակամանկավարժական գործունեության համար, քաղաքապետարանի կամ վարչական շրջանի կրթության բաժնի պետը պետք է մանկապարտեզի տնօրենին գրավոր ցուցում տա, իսկ գրավոր ցուցումի համար պետք է հիմք՝ համապատասխան ապացույցով ծնողը ահազանգ ներկայացնի թեժ գծերին: Խնդիրն այն է, որ վարչության պետի՝ այսինքն` մանկապարտեզի տնօրենի վերադասի ցուցումը պարտադիր կատարման ենթակա չէ, մանկապարտեզի տնօրենը կարող է շատ հանգիստ հակափաստարկներ ներկայացնել, որ հակամանկավարժական գործունեություն չի տեսնում ու մերժի ցուցումը կատարել: Իսկ մերժման հետքերով զբաղվում է ծնողը, ոչ թե պետական կառույցը, որը արձանագրել է հակամանկավարժական գործունեություն: Այսինքն՝ պետական կառուցի գործունեությունն ավարտվում է ծնողին թեժ գծեր ուղղորդելով:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1009 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
883 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը