8189 դիտում
01:51 24-06-2015
Ցուցարարներին միացավ նաեւ Խաչատուր Սուքիասյանը եւ մի օրինակ բերեց. մեկին ամենավատ բանը անում են, փիս ծեծում, բայց երբ հայհոյում են, ասում է՝ հլը դրան նայի, հայհոյեց
Հոսանքի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները, ովքեր արդեն 8 ժամից ավելի է, ինչ փորձում են մոտենալ Բաղրամյան 26-ին եւ չընդունեցին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը, միացել է նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը:
Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նա ասաց, որ այստեղ է՝ բախումները կանխելու համար, ինչպես նաեւ տնտեսական մասով, որ ճիշտ հաշվարկ կատարվի: Նա մի օրինակ բերեց, որի մասին եւս մեկ անգամ խոսել է. «Մեկին ամենավատ բանը անում են, փիս ծեծում, բայց երբ հայհոյում են, ասում է, հլը դրան նայի, հայհոյեց»:
Ի դեպ, ցույցին ներկա է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ովքեր բոյկոտեցին նրա ներկայությունը եւ պահանջում էին հեռանալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները Ազատության հրապարակում հավաքվելուց հետո կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր: Նրանք նաեւ մինչեւ 20։00–ը վերջնաժամկետ էին սահմանել ոստիկանությանը, որպեսզի ազատ արձակվեն լուսաբացին բերման ենթարկված բոլոր ակտիվիստները: Ինչպես փոխանցել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին զանգ էր եկել եւ հայտնել էին, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել: Նա նաեւ ասել էր, որ խնդրել ու բացատրելու են, որ ցուցարարները Բաղրամյան 26 չբարձրանան:
Այս պահին ցուցարարները հասել են Գրողների միության շենքի մոտ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ին, ՀՀ Ոստիկանությունը վաղ առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ:
Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ: Հայտնել էինք նաեւ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը ոստիկաններ են: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել: Նրանցից 3-ը տեղափոխվել էին հիվանդանոց:
Նմանատիպ նյութեր
3121 դիտում
09:52 10-02-2024
«Խաչատուր Սուքիասյանը, որ ասում է՝ փոխվել է երկիրը, Խաչատուր Սուքիասյանը չի փոխվել»․ Սաթիկ Սեյրանյան
22787 դիտում
10:43 31-05-2017
«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի», «Թուլին նայի հլը» արտահայտությունները հանցակազմ չեն պարունակում. «Առավոտ»
Այս բաժնից
682 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1048 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»