832 դիտում
10:20 07-12-2023
Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձով է հանդես եկել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ:
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը:
1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ողբերգական օրերից մեկն է, երբ բնական աղետի զոհ դարձան հազարավոր մեր հայրենակիցներ, հարյուրհազարները մնացին անօթևան, երկրի տնտեսությունը հսկայական վնասներ կրեց:
Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր: Սակայն մեր ժողովուրդը, ուժերի լարումով ու ջանքով, կարողացավ քայլ առ քայլ հաղթահարել բնական աղտի հետևանքները:
Մարդկային կորուստների ցավը մեղմելու և երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում մեր երկիրն ստացավ հայկական սփյուռքի, մեր բարեկամ ժողովուրդների ու պետությունների բարոյական ու նյութական անուրանալի աջակցությունը:
Այսօր մեր զոհված հայրենակիցների հիշատակը պետք է հարգենք նախևառաջ երկրաշարժից տուժած մեր քաղաքներն ու բնակավայրերը շենացնելով, ինչպես նաև պատասխանատվությամբ, քանի որ բնական աղետների վնասները նվազագույնի հասցնելու համար հավասարապես կարևոր են մեր քաղաքացիների, շինարարների, ճարտարապետների ու պետական պաշտոնյաների՝ բարեխիղճ, պատասխանատու և գիտակից որոշումները»,- ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր
1132 դիտում
09:45 28-01-2024
Խոնարհվում ենք հանուն մեր երկրի անկախության ու անվտանգության զոհվածների հիշատակի առաջ․ Վահագն Խաչատուրյան
1488 դիտում
15:15 10-03-2022
Կառավարության օրակարգում համար առաջին հարցը սպասվող գնաճի դեմն առնելն է․ Վահագն Խաչատուրյան
2056 դիտում
17:38 12-04-2022
Չեմպիոնների լիգա. Այսօր կկայանա 2 հանդիպում. ծանր փորձություն «Բավարիայի» և «Չելսիի» համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1165 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
712 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար