1468 դիտում
23:12 05-12-2023
Ադրբեջանը հերքել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին լուրերը
Որոշ լրատվամիջոցներում ու սոցցանցերում տարածված լուրերը Ադրբեջանի կողմից Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասին չեն համապատասխանում իրականությանը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությանը հղումով։
«Այդ «տեղեկությունը» սուտ է։ Ադրբեջանը հրետանային արկեր չի արտադրում, իսկ սոցցանցերում տարածված լուսանկարը, որում Ուկրաինայի դրոշով տղամարդ է պատկերված, երկրի հետ որևէ կապ չունի»,- ասված է հայտարարության մեջ։
Գործակալությունը նաև կոչ է արել ցոցցանցերի օգտատերերին ու լրատվամիջոցներին «զգոն լինել ու չհավատալ չստուգված տեղեկություններին»։
Նշենք, որ ավելի վաղ ուկրաինացի մի լրագրող իր թելեգրամյան ալիքում հայտնել էր, որ Ուկրաինան, իբրև, մեկ այլ պետության տարածքում խորհրդային հաուբիցների համար 122 մմ տրամաչափի արկերի արտադրություն է կազմակերպել։ Նա չէր նշել, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն հաղորդագրության հետ մեկտեղ նաև ֆոտոռեպորտաժ էր ներկայացրել արտադրամասից, իսկ օգտատերերը լուսանկարներում ադրբեջանական Palladium ընկերությունների խմբի պորհրդանիշներով տեղեկատվական ստենդեր էին նկատել։

Նմանատիպ նյութեր
925 դիտում
11:37 11-03-2015
ԱՄՆ-ն կարող է հայտարարել Ուկրաինային նոր ռազմական օգնություն ցուցաբերելու մասին
937 դիտում
12:17 10-05-2023
Սթոլթենբերգը հայտարարել է Ուկրաինային աննախադեպ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին
1150 դիտում
12:57 26-08-2014
Վրաստանի վարչապետը հանդես է եկել Ուկրաինային հումանիտար օգնություն ցուցաբերելու առաջարկով
Այս բաժնից
1435 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1093 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1381 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը