ԱՄՆ-ն կարող է հայտարարել Ուկրաինային նոր ռազմական օգնություն ցուցաբերելու մասին
ԱՄՆ-ի իշխանությունները կարող են հայտարարել Ուկրաինային հավելյալ ռազմական օգնություն ցույց տալու մասին:
Ըստ The New York Times-ի՝ Կիևին զենքի մատակարարման հարցում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի վրա ճնշում են գործադրում և դեմոկրատները, և հանրապետականները, և իր վարչակազմի ներկայացուցիչները, սակայն երկրի ղեկավարը դեռ վստահ չէ, որ դա դժվարին իրավիճակում կօգնի:
Թերթի հոդվածում ասվում է, որ չնայած բոլոր ճնշումներին, նախագահը նշել է, որ վստահ չէ սպառազինության տրամադրման անհրաժեշտության մեջ: Մասնավորապես նա նշել է, որ ուկրաինացիների զինումն այնպիսի տպավորություն կստեղծի, որ ԱՄՆ-ն ենթակա կլինի ջախջախել ավելի հզոր ռուսական բանակը, և կնպաստի Մոսկվայի կողմից ավելի կոշտ արձագանքի: