211652_close_icon
views-count6349 դիտում article-date 20:48 31-08-2020

Ամեն ինչ «կարգին է»՝ Նիկոլի աշխատաժամանակը արձակուրդից չի տարբերվում. մի փոքր նվազում է հերթական աբսուրդի մասին լսելու հավանականությունը

Նիկոլի արձակուրդի ու աշխատաժամանակի միջև միայն մի տարբերություն կա։ Այն ժամանակահատվածը երբ վարչապետ է խաղում, ֆոնը կառավարության նիստերի դահլիճն ու վարչապետի աշխատասենյակն են։ Արձակուրդի ժամանակ՝ բնությունը։ Որակական այլ փոփոխություն Նիկոլի աշխատանքի ու արձակուրդի դեպքում ուղղակի չկա։ Իսկ նմանություններ՝ ինչքան ուզեք։ Ե՛վ աշխատանքի ժամանակ և՛ արձակուրդում դրական արդյունքներ ստացվում են միայն իր համար։ Աշխատանքում և արձակուրդի ժամանակ զբաղվում է միայն իր անձնական խնդիրների լուծմամբ։ Աշխատանքի և արձակուրդի ժամանակ երկրի համար ոչ մի տեղաշարժ չկա։ Չնայած այս պարագայում արձակուրդն ավելի ապահով է (գոնե մի փոքր նվազում է հերթական աբսուրդի մասին լսելու հավանականությունը)։ Ե՛Վ աշխատանքի և արձակուրդի ժամանակ մասնակցում և կազմակերպում է սրտի ուզած խնջույքները։ Այնպես, որ ամեն ինչ «կարգին է»՝ Նիկոլի աշխատաժամանակը արձակուրդից չի տարբերվում։ Հ.Գ. Երևի թե այն ինչ եղավ Նիկոլի պաշտոնյայի հետ ԵՍՏՄ-ում միակ տարբերակն արձակուրդն էր ամրոցի պարիսպների տակ։ Հ.Գ. Մյուս անգամ էլ չշփոթվեք ձեր մանր-մունր կոռուպցիոն երևակայությունը Նիկոլին վերագրեք։ Նիկոլը խոշոր կոռուպցիայի ետևից գնացող է։ ԵԱՏՄ տենդերներ, ադամանդներ, մաքսանենգ ծխախոտ, զենք. սա է Նիկոլի կոռուպցիայի մասշտաբը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նիկոլի արձակուրդի ու աշխատաժամանակի միջև միայն մի տարբերություն կա։ Այն ժամանակահատվածը երբ վարչապետ է խաղում, ֆոնը...

Опубликовано Anna Mkrtchyan Понедельник, 31 августа 2020 г.

Նմանատիպ նյութեր