211652_close_icon
views-count1369 դիտում article-date 17:45 02-12-2023

ԱՄՆ-ն պահանջել է Իսրայելից խուսափել Գազայում` խաղաղ բնակչության շրջանում զոհերից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կրկին Իսրայելում է, ուր հանդես է եկել հորդորով` երկարաձգել «Համասի» հետ ձեռք բերված զինադադարը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաև անսովոր` կոշտ ուղերձ է հղել` ի պաշտպանություն պաղեստինցի խաղաղ բնակչության, գրում է Ամերիկայի Ձայնը։

«Քննարկեցինք Իսրայելի գործողությունների ծրագրի մանրամասները, և ես ընդգծեցի` [Գազայի] հարավում չպետք է կրկնվեն այն մեծաքանակ զոհերը, որ գրանցվեցին քաղաքացիական բնակչության շրջանում, և մարդկանց տեղահանությունը, որոնց ականատես եղանք Գազայի հյուսիսային մասում։ [Իսրայելի] վարչապետին ասացի` մտադրությունն, իհարկե, կարևոր է, բայց կարևոր է նաև՝ արդյունքը»,- ասել է Բլինքենը։

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, փակ դռների հետևում Բլինքենը Իսրայելի ռազմական ղեկավարությանը ասել է, որ նրանք, ունեն շաբաթներ, ոչ թե ամիսներ՝ «Համասի» դեմ ռազմական գործողություններն ավարտին հասցնելու համար: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է` Վաշինգտոնը շարունակելու է իր աջակցությունը Իսրայելին պաշտպանության հարցում, բայց կարևորել է նաև, որ պաղեստինցի խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածները չթիրախավորվեն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր