211652_close_icon
views-count66092 դիտում article-date 00:00 09-05-2014

Լարված իրավիճակ՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրում. ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ խուսափել զոհերից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2-րդ հարկում տեղի ունեցած ինչ-որ միջոցառման ժամանակ ուժեղ ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի քաղաքացիների միջև: Բարեբախտաբար ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Կենտրոնականի բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվորեն են ժամանել նշված վայր: Ոստիկանների գործողությունները տեղում ղեկավարում է ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը, տեղում են նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Արտակ Պողոսյանը և Մարաշի բաժանմունքի պետ Հովհաննես Հովհաննիսյանը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասում էին, որ եթե ոստիկաններն օպերատիվ չգործեին, ապա ուրախությունը վերածվելու էր սգի: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մեծ թվով «կոկոնները» տաքացրած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն և, ըստ նախնական տեղեկությունների՝ ծեծկռտուքի հետևանքով կան նաև վիրավորներ: Այս պահին ոստիկանությունը սպասում է, որպեսզի «մեծն» պատգամավոր «Բելաջիոյի Գրիշ» մականվամբ Գրիգորի Մարգարյանին պատկանող ռեստորանային համալիր ժամանեն ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի փոխոստիկանապետ Ա. Մեհրաբյանը հեռախոսով իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ է հաղորդում Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր