Բայդենը Նեթանյահուից Գազայում քաղաքացիական բնակչության պաշտպանության կոնկրետ քայլեր է պահանջել
Երեկ հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև:
Հաղորդագրությունների համաձայն՝ Բայդենը զրույցի ընթացքում հայտարարել է, որ Գազայի հատվածում պատերազմում ԱՄՆ-ի հետագա աջակցությունը Իսրայելին կախված կլինի քաղաքացիական անձանց և մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներին պաշտպանելու նպատակով ձեռնարկվելիք քայլերից:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Բայդենը «հստակեցրել է, որ Իսրայելը պետք է հայտարարի և իրականացնի հատուկ, կոնկրետ և չափելի միջոցառումներ» այդ ուղղությամբ:
Հեռախոսազրույցից հետո Իսրայելը հայտարարել է, թե կշտկի պատերազմում իր մարտավարությունը: