211652_close_icon
views-count40031 դիտում article-date 13:27 14-11-2015

Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների շնորհիվ Սարավանի սառցապատ ոլորաններում հնարավոր եղավ խուսափել վթարներից, վիրավորներից ու զոհերից. ՖՈՏՈՌԵՊՈՏՈՐԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, գիշերը ժամը 04:30-ից ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ մի քանի ժամ մեծ դժվարությամբ ուժեղ բքի և ցրտի պայմաններում կարողացան Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավանի հայտնի ոլորաններից դուրս բերել ճանապարհի մերկասառույցի պատճառով երբեմն նաև՝ վթարային իրավիճակում, ճանապարհի տարբեր մասերում հայտնված 2 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ էին նաև բեռնատարներ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի ճանշինականները մատը մատին չէին խփել և ճանապարհի մշակման՝ աղ ու ավազի լցման աշխատանքներ չէին կատարել, ինչն էլ պատճառ էր դարձել նման վիճակի, թեպետ կային նաև ավտոմեքենաներ, որոնց վարորդները, չգիտես ինչու, դեռ ավտոմեքենաների վրա օգտագործում են ամառային անվադողեր: Վայքի հրշեջ-փրկարարների ջոկատի աշխատակիցների շնորհիվ հնարավոր եղավ նաև խուսափել վթարներից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր