211652_close_icon
views-count5272 դիտում article-date 11:50 02-12-2023

Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Վահան Թեքեյանի «Յօդուածների ժողովածու»-ի երկրորդ հատորի շնորհանդեսը

Թեքեյան կենտրոնում այսօր տեղի ունեցավ Վահան Թեքեյանի «Յօդուածների ժողովածու»-ի երկրորդ հատորի շնորհանդեսը:

Հանդիսությանը ներկա էին ճանաչված գրականագետներ, մտավորականներ, ուսանողներ: Բարձր գնահատականներով հանդես եկան Արմեն Ծուլիկյանը, բանասիրական գիտությունների պրոֆեսորներ Վազգեն Գաբրիելյանը, Արծրուն Ավագյանը: ԹԿՀ նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հասարակական- քաղաքական գործիչ Ռուբեն Միրզախանյանը, կարևորելով գրքի հրատարակության բարձրարժեքությունն ու բացառիկությունը, հայտնեց, որ այն պետք է լինի շարունակական. հայ ընթերցողը ամբողջությամբ պետք է ծանոթանա հանճարեղ գրողի հրապարակագրական եզակի ժառանգությանը:

Հատորը լեցուն է գրականագիտական, քաղաքական, մշակութային  և այլ բնույթի հոդվածներով, որոնք ընթերցողը կարդալու է առաջին անգամ: Դրանք հանրագիտական հարուստ տեղեկություններ են փոխանցում ոչ միայն մեծ գրողի անձնական խռովահույզ կյանքից, այլև բացահայտում  պատմությունը, համաշխարհային իրադարձությունները, ռազմագալար ժամանակները:

Երկրորդ հատորն ընդգրկում է 1911-20 թվականներին գրած հոդվածները:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր