211652_close_icon
views-count937 դիտում article-date 21:58 27-11-2023

Եվրոպական փաստահավաք առաքելություն է եկել Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԱԵԾ) համատեղ փաստահավաք առաքելությունը Հայաստանում է, X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելությունը` ուղղված Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը։ Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված և կենտրոնացած քննարկումներ գործընկերության մի շարք ոլորտներում»,-գրել է Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր