1197 դիտում
14:11 15-12-2022
Միջազգային փաստահավաք առաքելություն ԼՂ ուղարկելու ԱԺ ուղերձը հասցնել հասցեատերերին. Փաշինյանը՝ ԱԳՆ-ին
Լիարժեք պաշտպանում եմ ԱԺ կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ազգային ժողովը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող և անդամ երկրների կոչ է արել հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Մեր դիվանագիտական ծառայությանը՝ Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարում եմ Հայաստանի Հանրապետության բարձրադիր օրենսդիր մարմնի այս ուղերձը արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մշտական կապի մեջ է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ իրադարձությունների զարգացումը գնահատելու և հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով:

Նմանատիպ նյութեր
1007 դիտում
12:05 22-12-2022
Պետք է աշխատել ԼՂ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ. Փաշինյան
1036 դիտում
20:58 31-07-2023
ԵԽԽՎ նախագահը ԵԽ նախարարների կոմիտեին ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչ է հղել
Այս բաժնից
922 դիտում
20:54 06-02-2025
Չկա Արցախ, հետևաբար, չկա ճանապարհ տալու պարտավորություն․ Էդմոն Մարուքյան
652 դիտում
20:52 06-02-2025
ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները
913 դիտում
20:33 06-02-2025
Ոչ մի պարագայում չի կարելի հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերից․ Մարուքյան