211652_close_icon
views-count844 դիտում article-date 19:12 27-11-2023

ՇՄ նախարարն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի առաքելությանը

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի առաքելությանը՝ ի դեմս Կլիմայի փոփոխության գծով տնօրեն Նոել Օ’Բրայենի

Առաքելության նպատակները ներառում են Հայաստանի և COP 28-ի (Կողմերի համաժողով) միջոցառումների փոխկապակցվածության համապարփակ ամփոփում, «Հայաստանում կլիմայի դիմակայություն հարկաբյուջետային պլանավորում» խորագրով գիտելիքի արտադրանքի զեկույցի ներկայացում։

Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է առաքելության ներկայացուցիչներին և անդրադարձել նախարարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է այս պահին Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթությունները և անդրադարձել մասնավորապես կլիմայական օրակարգին և ջրային ռեսուրսների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերին։

Նախարարը նշել է, որ կլիմայի ներկայիս և կանխատեսվող փոփոխությունների նկատմամբ հարմարվողականության համար երկրին անհրաժեշտ են նշանկալի և կայուն ներդրումներ։

Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունը, համաձայն Փարիզյան համաձայնագրի, (ինչը նաև ամրագրված է ՀԸԳՀ (CEPA) համաձայնագրում), պետք է մինչև 2026 թվականը ներդնի Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման մեխանիզմ, անհրաժեշտ է, որպեսզի շրջակա միջավայրի նախարարությունը, որպես «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային լիազոր մարմին, ունենա կլիմայական ծրագրերի հավաստագրման համար կարողություններ։ ՉՀՀ համակարգի և ընդլայնված թափանցիկության շրջանակի ներդրումը հնարավորություն կտա գնահատել կլիմայական նպատակերին հասնելու առաջընթացը։

Նախարարը նշել է, որ այս առումով շատ կարևոր է ԱԶԲ կողմից փորձագիտական աջակցությունը կարողությունների զարգացմանը նպաստելու և վերոնշյալ մեխանիզմը պետական մակարդակում ինստիտուցիոնալացնելու համար։

Անդրադառնալով ջրային ոլորտի կառավարմանը՝ նախարարը նշել է, որ նախարարության համար առաջնային է Արարատյան դաշտավայրի ջրային պաշարի գնահատումը, մասնավորապես ստորերկրյա ջրերի մասով։ Հաշվի առնելով Հայաստանի՝ կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի լինելու հանգամանքը, մասնավորապես ջրային ռեսուրսների մասով, այս ուսումնասիրությունը կարող է էապես բարեփոխել ջրային ռեսուրսների կառավարումը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով:

Նմանատիպ նյութեր