2187 դիտում
17:26 14-06-2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի երևանյան գրասենյակի տնօրենին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին։
Տիգրան Խաչատրյանը զրույցի սկզբում անդրադարձել է վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Պետություն- մասնավոր գործընկերություն օրենսդրական նախաձեռնությանը։ Նախարարն ընդգծել է օրենսդրական փաթեթի նախագծման շուրջ ԱԶԲ աջակցության կարևորությունը և նշել, որ օրենքի՝ առաջին ընթերացմամբ ընդունումը ակտիվ աշխատանքի սկիզբն է միայն։Կողմերը մտքեր են փոխանակել համապատասխան ենթաօրենսդրական ակտերի նախագծման,ընդունման շուրջ։ Քննարկվել են ՊՄԳ հետագա նախագծերի մշակման աշխատանքներում ԱԶԲ փորձագիտական ներգրավվածության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ներդրումների կառավարման շրջանակին վերաբերող հարցեր, ինչպես նաև դրա առնչությունը հանրային ֆինանսների կառվարման ռազմավարությանը։
Նախարարը և Շեյն Ռոզենթալն անդրադարձել են Գիտության,տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված արդյունաբերության ռազմավարության և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների ընթացքին և դրանց արդյունքների կիրառական նշանակությանը։
Կողմերը, որպես համագործակցության նոր ուղղություն, նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ թիրախավորելով արտադրանքի ամբողջական արժեշղթայի ձևավորումը և ոլորտի կառուցվածքային փոփոխությունները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1826 դիտում
21:15 21-01-2020
Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին
1613 դիտում
12:02 19-03-2019
Հակոբ Արշակյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենին
Այս բաժնից
397 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
544 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
925 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ