1519 դիտում
16:59 27-11-2023
Մանվել Գրիգորյանն ու նրա կինը մեղավոր են ճանաչվել. դատարանը հրապարակել է վճիռը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։
Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մ․ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն ՀՀ դրամ, 8 ավտոմեքենա, բացի այս՝ շուրջ 8 հազարի հասնող «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ-ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։ Դատարանի որոշմամբ այս գործով տուժողի իրավահաջորդ Հ. Թորոսյանին կվերադարձվի Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան։
Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ հարյուր մեկ միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ՝ մինչև դատավճռի կատարումը:

Նմանատիպ նյութեր
24620 դիտում
20:36 15-01-2020
Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց. դատարանը հրապարակեց որոշումը. news.am
26195 դիտում
21:18 11-12-2018
Մանվել Գրիգորյանի համար առաջարկվել է 20 մլն դրամ գրավ. վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին
1912 դիտում
14:30 23-06-2014
Վերաքննիչ դատարանը «Հարսնաքարի» գործով վճիռը հրապարակեց
Այս բաժնից
931 դիտում
20:54 06-02-2025
Չկա Արցախ, հետևաբար, չկա ճանապարհ տալու պարտավորություն․ Էդմոն Մարուքյան
655 դիտում
20:52 06-02-2025
ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները
916 դիտում
20:33 06-02-2025
Ոչ մի պարագայում չի կարելի հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերից․ Մարուքյան