211652_close_icon
views-count700 դիտում article-date 16:28 27-11-2023

Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են 2024-ի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը

Նոյեմբերի 27-ին Բաքվում երկկողմ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև, գրում է minval.az-ը։

Հանդիպմանը քննարկվել են երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում համատեղ վարժանքների ինտենսիվության բարձրացման շուրջ։

Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։

Նմանատիպ նյութեր