211652_close_icon
views-count712 դիտում article-date 11:45 27-11-2023

Այսօր Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների հանդիպումը

Այսօր Բաքվում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները և ապագայի ծրագրերը։

Ըստ Report-ի՝ հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Վերջին անգամ երեք երկրի պաշտպանության նախարարները հանդիպել են Թուրքիայում՝ Կարսում՝ այս տարվա փետրվարին։

Նմանատիպ նյութեր