211652_close_icon
views-count916 դիտում article-date 20:13 26-11-2023

Մենք կշարունակենք մինչև վերջ՝ մինչև հաղթանակ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Գազայի հատված և ասել, որ գործողությունը կշարունակվի մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ լիակատար հաղթանակը։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք այստեղ ենք ՝ Գազայում, մեր հերոս մարտիկների հետ։ Մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի վերադարձնենք մեր առևանգված քաղաքացիներին, և, ի վերջո, կվերադարձնենք նրանց բոլորին:.. Մենք կշարունակենք մինչև վերջ ՝ մինչև հաղթանակ։ Ոչինչ մեզ չի կանգնեցնի, և մենք համոզված ենք, որ մենք ունենք կամքի ուժ և վճռականություն», - հայտարարել է Նեթանյահուն Գազա կատարած այցի ժամանակ:

Ինչպես նշել է Իսրայելի վարչապետը, երկիրն ունի երեք նպատակ՝ «վերացնել ՀԱՄԱՍ-ը, վերադարձնել բոլոր առևանգվածներին և ապահովել, որ Գազան կրկին սպառնալիք չդառնա»։

Նմանատիպ նյութեր