211652_close_icon
views-count928 դիտում article-date 15:37 24-11-2023

Ադրբեջանը, կարծես, հետարքրված չէ «Խաղաղության խաչմերուկ»-ով, քանի որ կոմունիկացիաների նախագիծն իրականացնում է Իրանի հետ․ Նիկոլ Փաշինյան

Առցանց ասուլիսի ժամանակ քաղաքացիներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց այն մասին, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման դեպքում կա՞ն արդյոք երաշխքիներ, որ սահմանապահ ու մաքսային գործառույթները իրակացանելու են հայերը։

««Խաղաղության խաչմերուկի» սկզբունքներից մեկը հետևյալն է, որ յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով, իր տարածքում իրականացնում է սահմանային, մաքսային հսկողություն և ապահովում է անվտանգությունը։ Սա է այն առաջարկը որ մենք անում ենք մեր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին, Վրաստանին։ Ադրբեջանի առաջին արձագանքը հետևյալն էր, որ իրենք, կարծես, այլևս հետաքրրքված չեն այդ նախագծով, ոովհետև իրենք կոմունիկացիաների նախագիծն իրականացնում են Իրանի հետ։ Մեր առաջարկը ընդունելու դեպքում այդ նախագիծը կիրականացվի»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր