211652_close_icon
views-count1120 դիտում article-date 14:31 24-11-2023

Աշխարհը զարմացած էր, թե ինչպես ընդունեցինք 100,000 մարդու՝ առանց փախստականների ճամբարների ու փողոցում քնող մարդկանց․ Փաշինյան

ՀՀ Զինված ուժերում հսկայածավալ բարեփոխումներ են տեղի ունենում՝ միջազգային փորձն ուսումնասիրելով։ Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան։

«Վերջերս էլ ներդրել ենք 24-օրյա վարժանքների մեխանիզմը, որի նպատակներից մեկը, ինչ-որ առումով, շվեյցարական մոդելի ուղղությամբ գնալն է։ Գիտեք, որ ատեստավորման գործընթացով էականորեն բարձրացնում ենք զինվորականների աշխատավարձը։ Մենք ուզում ենք համոզված լինել, որ այն զինվորականները, որոնց ուսերին մենք դնում ենք պետության անվտանգությունը ապահովելու պարտավորությունը, կարող ենք կրել այդ բեռը»,- ասաց նա: 

Փաշինյանը նշեց, որ իրենց վարած արտաքին քաղաքականությունը հիմնված է ՀՀ պետական շահերի հիման վրա։

Խոսելով պետական համակարգում կատարվող բարեփախումների մասին, վարչապետ Փաշինյանը նշեց, որ պետական համակարգը չափազանց մեծ է և այնտեղ տեղի ունեցող բարեփոխումները հաճախ տեսանելի չեն։

«2018 թվականից ի վեր մեզ ուղղված ամենամեծ մեղադրանքն այն էր, որ մենք չունենք կառավարչական հմտություններ։ Մեր կառավարությունը, ՏԻՄ-երը, պետական գերատեսչությունները, իհարկե կամավորների ու միջազգային կազակերպությունների աջակցությամբ, կառավարեցին ԼՂ-ից տեղահանված մեր քույրերի ու եղբայրների հումանիտար ճգնաժամը, ինչից ամբողջ աշխարհն էր զարմացած։ Մեզ ասում են՝ ինչպես է հնարավոր մեկ շաբաթում 100,000-ից ավելի մարդ ընդունել առանց փախստականների ճամբարների, վրանային ավանների, առանց փողոցներում քնող մարդկանց և այլն։ Մենք դա կարողացել ենք անել երկու բանի շնորհիվ՝ մեր ժողովրդի մենթալիտետի առանձնահատկությունների և ժողովրդավարական այն բարեփոխումների շնորհիվ, որոնք ՀՀ-ում բարձրացրել են կառավարման որակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր