211652_close_icon
views-count832 դիտում article-date 13:45 24-11-2023

Մեզ պետք են մեղադրական դատավճիռներ, հետաքրքիր չէ, թե քանի գործ է գնացել դատարան. Փաշինյան

Մենք չպետք է ասենք՝ էսքան գործ ուղարկել ենք դատարան. Ուղարկել ենք, գնացել է, հետո կորցրել ենք, թե ինչ եղավ այդ գործը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է վիճակագրություն վարենք, թե քանի դատավճիռ է կայացվել, քանիսը մեղադրական, քանիսը՝ արդարացնող, եւ այստեղից պետք է եզրակացնենք՝ մենք աշխատանք անում ենք, թե չենք անում:

Ասում են՝ էսքան գործ գնացել է դատարան: Հեսա 20 տարի կքննեն, կպարզվի՝ վաղեմության ժամկետն անցել է, մի հատ էլ մեղադրական դատավճիռ կկայացնեն, որը դե յուրե ոչինչ չի նշանակում: Էդ մարդիկ ամառներն արձակուրդ կգնան, կազինոյի սեզոնին կազինո կգնան, ձմեռը հարավ կգնան, ամառը՝ հյուսիս կգնան:

Քանի դեռ դատավճիռ չկա, մենք չենք կարող եզրակացություն անել»,-ասաց նա:

«Հիմա ես առաջարկում եմ, որ մենք հանրությանը հաշվետվության ձևը, որ այսքան մարդ բռնեցինք, վերացնենք, որովհետև այսօր բռնեցինք, կարող է վաղը բաց թողեցինք այն հույսով, որ ոչ ոք այդ գործի մասին չի հիշի: Մեզ պետք են մեղադրական դատավճիռներ, որ մենք համոզվենք, որ երբ որ այս սոցիալական վիճակում մենք այդքան ներդրումներ ենք անում, ընդ որում՝ կասկած չկա, որ ներդրում պետք էր անել, բայց դա իր նպատակին ծառայում է, և մենք մեր իրավական համակարգի արդյունավետությունը բարձրացնում ենք, սա է հիմնական հարցը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր