Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդական Քրիշտոֆ Ալտուշի հետ
Նոյեմբերի 21-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդական Քրիշտոֆ Ալտուշի (Kristóf Altusz) հետ։
Կողմներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերություններին, վերջին փոխայցելություններին և կարևորել համագործակցության հետագա զարգացումը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և անվտանգային միջավայրի վերաբերյալ, հայտնում է Հունգարիայում ՀՀ դեսպանությունը: