2469 դիտում
22:28 25-01-2019
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Քյոլն քաղաքում հանդիպում է ունեցել քաղաքային իշխանությունների ղեկավարների հետ
Հունվարի 23-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Քյոլն քաղաքում հանդիպում ունեցավ քաղաքային իշխանությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությանը, երկուստեք կարևորեցին Գերմանիայի ամենախոշոր հայկական համայնքն ունեցող Քյոլն քաղաքի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը:
Քննարկվեցին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում ԳԴՀ նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում Քյոլն քաղաքում նրա հանդիպումների նախապատրաստական աշխատանքները:
Նույն օրը դեսպանը հանդիպում ունեցավ Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր պրոֆ. Շտեֆան Հերցիգի (Stefan Herzig) և բուհի ղեկավար կազմի հետ: Կողմերը մանրակրկիտ անդրադարձ կատարեցին միջբուհական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ վարչապետի այցի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին:
Տեղեկանք. Քյոլնը արդյունաբերական հայտնի Ռուրի շրջանում գտնվող, Գերմանիայի տնտեսապես ամենազարգացած Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի ամենախոշոր քաղաքն է: Տարբեր աղբյուրների համաձայն՝ 6.000-10.000 անդամ ունեցող Քյոլնի հայկական համայնքն ամենախոշորն է Գերմանիայի տարածքում: Այստեղ է գտնվում նաև Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանը:
Նմանատիպ նյութեր
1351 դիտում
21:49 17-11-2016
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի փոխվարչապետ, պետքարտուղարի հետ
1108 դիտում
14:48 05-02-2024
Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ և Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթերն առաջիկայում կվերսկսվեն
Այս բաժնից
826 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1291 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
829 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել