211652_close_icon
views-count880 դիտում article-date 14:26 18-11-2023

Ակնկալում եմ շարունակել օրինակելի գործընկերությունը բարեկամ Լյուքսեմբուրգի հետ. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Միրզոյանն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։ 

«Ես ակնկալում եմ շարունակել օրինակելի գործընկերությունը բարեկամ Լյուքսեմբուրգի հետ՝ ամրապնդված Լյուքսեմբուրգում Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայությամբ»,- գրել է ԱԳ նախարարը։

Նմանատիպ նյութեր