211652_close_icon
views-count913 դիտում article-date 18:15 17-11-2023

Չինաստանի դեսպանն ու արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պարոն Ֆան Յոնի հետ։ Պաշտոնական ընթրիքի ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա ընդլայնումը, արդարադատության ոլորտում երկու երկրների միջև առկա և հնարավոր համագործակցության ուղղությունները։

Նախարարը խոսել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում` հակակոռուպցիոն քաղաքականության, նվերների ինստիտուտի, Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ստեղծման մասին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել և ընդլայնել արդարադատության ոլորտում երկու երկրների համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր