1210 դիտում
12:44 17-11-2023
Ընտանիքում բռնnւթյուն ենթարկված անձանց պաշտպանության համար կկիրառվեն էլեկտրոնային ձեռնակապեր
Tert.am-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ քննարկվում է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանելու մասին հարցը։
«Ինչպես տեղյակ եք ՀՀ-ում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին ՀՀ օրենքով որոշակի սահմանափակումներ են կիրառվում բռնություն կիրառած անձի նկատմամբ, որոնցից մեկը բռնության ենթարկված մարդուն կամ բռնության ենթարկվելու պոտենցիալ վտանգի տակ գտնվող մարդու նկատմամբ որոշակի հեռավորություն պահելն է, նրա բնակության վայրի մոտենալու արգելքը։
Գործնականում, առանց տեխնիկական միջոցների, սա կիրառելը շատ դժվար է։ Մենք երբեմն ականատես ենք լինում նման իրադրությունների, երբ մեր իրավապահ մարմինները պատշաճ արագությամբ չեն արձագանքում։
Այս որոշումը կարևոր է նրանով, որ մենք այս էլեկտրոնային ձեռնակապերը կիրառելու միջոցով կարող ենք այդ հեռավորության ապահովումը ստուգել, իսկ դա չապահովելու պարագայում արդեն ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ սա շատ կարևոր կարգավորում է և այս ընթացքում էլեկտրոնային սարքավորումները կիրառվել են տարբեր նպատակներով՝ պրոբացիայի ծառայության կողմից, տնային կալանքի դեպքում և այլն։
«Շատ դեպքերում տեխնիկական միջոցների բացակայության պատճառով տպավորություն է ստեղծում, թե մեր իրավապահ համակարգը, մասնավորապես ոստիկանությունը, ընտանիքում բռնության դեպքերին պատշաճ ուշադրություն չի դարձնում, բայց ես կարծում եմ, որ այս սարքերի տեխնիկական հագեցվածության պարագայում մենք արձագանքի արագություն կունենանք»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը ընդգծեց նաև, որ քայլեր են իրականացվում ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ։
ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ նախատեսվում է էլեկտրոնային սարքերը պատրաստ կլինեն կիրառել 2025 թվականի հունիսի մեկից։
Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանելու որոշումը ընդունվեց միաձայն։

Նմանատիպ նյութեր
1660 դիտում
23:37 05-12-2019
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների եւ աջակցության հնարավորությունները կավելանան
1604 դիտում
11:27 07-08-2019
Պաշտպանության ի՞նչ հնարավորություններ ունեն ընտանիքում բռնության ենթարկված անձինք․ ՄԻՊ-ը իրազեկում է հրապարակել
1780 դիտում
17:51 21-02-2014
Գյումրիում, Դիլանյանների ընտանիքում, 11-րդ երեխան է լույս աշխարհ եկել, իսկ Ղազարյանների ընտանիքում՝ 6-րդը
Այս բաժնից
436 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը
733 դիտում
16:13 07-02-2025
Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության (տեսանյութ)