211652_close_icon
views-count1510 դիտում article-date 23:25 16-11-2023

Արցախցի Օկտյաբրինա Բալայանի կյանքի մի պատառիկի արտացոլանքը այսօրվա պատմության մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արարատ համայնքը իր հյուրընկալ դռները բացել է Արցախից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցների առաջ, բացառություն չէ նաև արցախցի տիկին Օկտյաբրինան, ով ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից բռնի տեղահանվել և բնակություն է հաստատել Արարատ համայնքի Ավշար բնակավայրում։

Օկտյաբրինան և՛ նկարիչ է, և՛ կարպետագործության վարպետ-ուսուցիչ, ով Արցախում դասավանդել է տարբեր ուսումնական հաստատություններում։ Ցավոք նրան չի հաջողվել իր բոլոր գործերը Հայաստան բերել, քանի-որ այդ գործերը գտնվել են Ստեփանակերտի մշակութային կենտրոնի ցուցահանդեսում, սակայն այնուամենայնիվ նրան հաջողվել է մի քանի նկար ու մի քանի կարպետ բերել Հայաստան։

Երեկ նրա պատվին Արարատ գյուղի մշակույթի կենտրոնում կազմակերպված փոքրիկ ցուցահանեսի ժամանակ հնարավորություն ունեցան կարպետի վարպետության դասի շրջանակներում նրան ունկնդրել Արարատ գյուղի մշակույթի կենտրոնի հետաքրքրասեր սաները և հետաքրքրություն ցուցաբերած և նախաձեռնության մասնակից անձինք։

Այս կնոջ կյանքի պատմության շարունակությունը չենք կարող գուշակել, թե որտեղ կունենա իր շարունակությունը, բայց որ նա լուսավոր էր իր նկարների պես, կարող են փաստել բոլոր ներկաները։

Հեղինակ՝ Մարինկա Ալեքսանյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր