Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում բացվել է նկարիչ Վարդան Գաբրիելյանի՝ «Աստղերի արտացոլանքը» ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում բացվեց Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպված նկարիչ Վարդան Գաբրիելյանի՝ «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսը:
Միջոցառմանը ներկաներին ողջունեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։
Միջոցառմանը մասնակցեցին ԵԽ անդամ պետությունների մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ԵԽ քարտուղարության և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսի բացման առիթով ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն։
Նկարների ցուցադրությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 14-ը։