1 անզգայացում՝ 2 տարբեր վիրահատություն
43-ամյա կին պացիենտը նախապատրաստվում էր գինեկոլոգիական վիրահատության, քանի որ փոքր կոնքի ՈւՁՀ հետազոտությամբ ախտորոշվել էր աջ ձվարանի գոյացություն, ցիստադենոմա 6սմ*5 սմ չափերով, միաժամանակ՝ գանգատվում էր ստորին վերջույթների ցավից, այտուցից, արտահայտված վարիկոզ երակների առկայությունից։ Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության արդյունքում ախտորոշվել է մեծ ենթամաշկային երակի թրոմբոֆլեբիտ։ Եվ որպեսզի գինեկոլոգիական վիրահատության ժամանակ թրոմբոէմբոլիկ բարդությունները կանխարգելվեր և միաժամանակ ֆլեբոհեմոդինամիկան (երակային արյան շրջանառությունը) բարելավվեր, անոթային վիրաբույժի կողմից առաջարկվել էր կատարել քրոսսէկտոմիա և լազերային շտկումներ։ Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։
Արդյունքում որոշվել է 1 անզգայացմամբ իականացնել երկու վիրահատություն։
«Շենգավիթ» ԲԿ Մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ղեկավար Աշոտ Սիրունյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Ալեքսանյանը կատարել են լապարոսկոպիա, առաջկողմյան ադնեքսէկտոմիա (աջ հավելումների հեռացում), ապա անոթային վիրաբույժ Արմինե Թորոսյանը և անոթային վիրաբույժ Մուխայել Պապեյանն իրականացրել են աջ ստորին վերջույթի վենէկտոմիա:
Երկու վիրահատություններն էլ ընթացել են հարթ: Հիվանդը դուրս է գրվել առողջացած: