Արցախում բարդ վիրահատություն կիրականացվի
ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 24-ին ԼՂՀ-ում էր գտնվում ՀՀ Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի վիրաբուժական ամբիոնի պրոֆեսոր, Էրեբունի բժշկական կենտրոնի թոքային վիրաբուժության բաժնի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը և թոքային վիրաբույժ Գոռ Մելիքյանը, որոնց կողմից Հանրապետական բժշկական կենտրոնում ԼՂՀ մասնագետների հետ միասին իրականացվել է 1998 թվականի ծնված Ալեքսանդր Շահնազարյանի թոքի սեգմենտար մասնահատում` կապված բշտային պաթոլոգիայի հետ: