211652_close_icon
views-count661 դիտում article-date 18:59 13-11-2023

Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Լեհաստանից Հայաստան ժամանած մի շարք փորձագետների

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Լեհաստանից Հայաստան ժամանած մի շարք փորձագետների:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից, հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկին, փոխդեսպան Մարչին Ռոզիցկին:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել հայ-լեհական խորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը, դրանց զարգացման գործում կարեւորել բարեկամական խմբերի փոխգործակցությունը:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանության հետեւանքով ստեղծված իրավիճակին:

Լեհ փորձագետների խնդրանքով Սարգիս Խանդանյանը խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրից, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից: Ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որն ուղղված է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` հիմնված ինքնիշխանության եւ իրավազորության վրա: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ ԼՂ-ից տեղահանված փախստականների առաջնային կարիքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած ծրագրերին, կարեւորել միջազգային գործընկերների հումանիտար աջակցության ցուցաբերումը: Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցությանը, այդ թվում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության արդյունավետ կիրարկմանը:

Նմանատիպ նյութեր