211652_close_icon
views-count799 դիտում article-date 12:09 12-11-2023

140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը՝ 7 կնքահայրերով ու 7 քահանաներով

Լրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը՝ 7 կնքահայրերով ու 7 քահանաներով, նոյեմբերի 14-ին, Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս․ Սարոյանի օրհնությամբ:

Կմկրտեն Արցախից բռնի տեղահանված  երեխաներին`Մասիսի 7 եկեղեցիներում` միաժամանակ:
Գլխավոր մեծ ու գեղեցիկ միջոցառումը նախատեսվում է  Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում, ժամը 13:00-ին:

Նախօրեին քահանաները Սուրբ Թադեոս եկեղեցում մկրտվողներին ու ապագա կնքահայրերին  հրավիրել էին հանդիպման:

Արարողությանն  ընդառաջ Մկրտության Սուրբ խորհրդի կատարման քահանա հայրերը խոսեցին և բացատրեցին Սուրբ Մկրտության խորհրդի մասին, իսկ վերջում յուրաքանչյուրը ծանոթացավ իր կնքահոր հետ»:

Նմանատիպ նյութեր