787 դիտում
14:37 10-11-2023
Ճապոնական շուկային հետաքրքիր կլինեն, մասնավորապես Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը. Դեսպանը՝ Քերոբյանին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և գործարար կապերի ընդլայնումը:
Այնուհետև կողմերը քննարկել են Վահան Քերոբյանի՝ առաջիկայում Ճապոնիա նախատեսվող այցին, «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Դեսպանը նշել է, որ ճապոնական շուկային հետաքրքիր կլինեն, մասնավորապես՝ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, հայկական մշակույթն ու պատմությունը։
Ներկայացնելով Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է ճապոնական ընկերություններին դիտարկել այդ ծրագրերում ներգրավվելու հնարավորությունը։

Նմանատիպ նյութեր
1233 դիտում
10:17 03-03-2022
Գյուղատնտեսական արտադրանքը նվազել է. «Ժողովուրդ»
987 դիտում
09:49 10-08-2022
ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքը նվազել է, ոլորտում անկում է գրանցվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
796 դիտում
19:47 07-02-2025
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում
667 դիտում
19:07 07-02-2025
ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը
517 դիտում
18:59 07-02-2025
Ընդգծվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականներին Նանսենի ինստիտուտի աջակցությունը